Բորիս Ջոնսոնը խոսել է փափուկ Բրեքսիթի հեռանկարների մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիսվել է Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր ակնկալիքներով և վստահություն հայտնել, որ շուտով Լոնդոնն ու Բրյուսելը կկարողանան համաձայնություն ձեռք բերել Բրեքսիթի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը նշել է, որ նույնիսկ գործարքի բացակայության դեպքում Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին: Նրա կարծիքով, կողմերն արդեն իսկ շատ ժամանակ և ջանք են ծախսել գործարքի պայմանները հաստատելու համար:
Ջոնսոնը հավելել է, որ եթե Յունկերի հետ հանդիպման շրջանակներում նրանք «հեռու գնան», ապա հոկտեմբերի 17-ին կայանալիք գագաթնաժողովում կկազմվի համաձայնագիրը, որը «նախատեսված է պաշտպանել Լա-Մանշի երկու կողմերում բիզնեսը»:
«Ես իսկապես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք դրան հասնել, և ես նաև վստահ եմ, որ նման համաձայնագիրը կհամապատասխանի ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ մեր եվրոպական ընկերների շահերին», - ասել է Ջոնսոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին