Բժիշկները դադարեցրել են դերասանուհի Զավորատնյուկի հակաքաղցկեղային բուժումը
Բժիշկները դադարեցրել են ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հակաքաղցկեղային բուժումը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ քանի որ դերասանուհին գտնվում է կոմայի մեջ, վիրահատություն կամ որևէ այլ թերապիա անհնար է:
Այս պահին նրա իրավիճակը վերահսկվում է վերակենդանացման անեսթեզիոլոգների կողմից, բայց բժիշկները նախազգուշացնում են, որ Զավարոտնյուկի օրգանիզմը շատ թույլ է:
Նույն պատճառով բժիշկները նաև դադարեցրել են ինտենսիվ բուժումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է ու նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։
Տեսանյութը՝ НТВ-ի։