Էրեբունի ամրոցի տարածքում պեղվել է նոր տաճար
Հայկական և ֆրանսիական արշավախմբերը 2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում շնորհիվ Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցության : Հնագիտական արշավախումբը ղեկավարում են մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը և Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը :
2019 -2022 թթ. հետազոտությունների նոր ծրագիրը նախատեսում է շարունակել պեղումները գլխավոր կառույցի մոտ և դրա շրջակայքում: Արդեն իսկ պեղվել են նոր տաճարի հիմքերը, որի հետ միասին տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր դարձնում այն որակել «պաշտամունքային համալիր»:
Հետազոտություններին զուգահեռ, ծրագիրը դիմում է մշակութային ժառանգության ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաների օգնությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, Aird’Eco Drone մասնագիտացված ընկերությունը սեպտեմբերի 12-ին և 13-ին իրականացրեց LIDAR (Light detection and ranging) տեղանքի գծահանում հնավայրում և հարակից տարածքում:
Դրոնով իրականացվող այս տեխնիկան հնարավորություն է տալիս ստանալ տարածքի բացարձակ ճշգրիտ տեղագրական գծահանումը : Այնուհետև գծահանման ավելի քան 150 միլիոն կետերը մշակվում են՝ թույլ տալով ստանալ տարածքի 3D թվային մոդելը: Լազերային հետազոտության աշխատանքները կշարունակվեն 2020 թվականին: Այս գործիքները, Էրեբունի թանգարանի համագործակցությամբ, հետագայում հնարավորություն կտան այցելուներին ներկայացնելու հնավայրի 3D մոդելավորումը նրա պատմության տարբեր փուլերում և վերանայելու այս հիանալի մշակութային ժառանգության արժևորումը, որը նշանավորում է Երևան քաղաքի ակունքները :
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան