Թրամփը կարգադրել է ԱՄՆ պահուստներից նավթի բաշխում իրականացնել՝ շուկայի կայունացման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է երկրի պահուստներից նավթի հատկացումներ կատարել՝ նավթի շուկայում իրավիճակի կայունացման համար՝ Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտների վրա հարձակման արդյունքում բռնկված հրդեհի պատճառով նավթի գնի կտրուկ բարձրացումից հետո։Այս մասին գրում է kommersant-ը։
«Սաուդյան Արաբիայում հարձակման կապակցությամբ, որը կարող է ազդել նավթի գների վրա, անհրաժեշտության դեպքում, ես թույլ տվեցի նավթի ռազմավարական պահուստից հատկացումներ, բավարար քանակությամբ, որպեսզի շուկան հագեցած լինի», - գրել է Թրամփը թվիթերում:
Հիշեցնենք, որ Թրամփը նաև հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վճռական պատասխան տալ անօդաչուների կողմից հարձակման իրականացնողներին, բայց այժմ Սաուդյան Արաբիայից տեղեկատվություն, թե ով է կանգնած հարձակումների ետևում։
ԱՄՆ վարչակազմը Իրանին է մեղադրում հարձակման մեջ, ինչը Իրանը հերքում է ու այդ հայտարարություններն անվանում «անհեթեթ ու անտեղի»։
Նշենք նաև, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի ապստամբական «Անսար Ալլա» շարժման հետևորդները։ Ապստամբները 10 անօդաչու թռչող սարքերով հարվածել էին նավթային օբյեկտներին։Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման 50 տոկոսով կրճատման մասին, ինչը կազմում է համաշխարհային մատակարարման մոտ 5 տոկոսը։ Վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների կտրուկ բարձրացում։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հրդեհից հետո նավթի գները կտրուկ բարձրացել են
- ԱՄՆ-ը պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան