ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ ⅛ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։
Այսօր պայքարի էր դուրս եկել նաև Գևորգ Ղարիբյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրադ Թասմուրադովին, վերջինս նույնպես պարտվել է։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
- ԱԱ. Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
- ԱԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
- ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
- Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան