Մալխաս Ամոյան․ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ
72 կգ քաշային ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է իր ելույթները Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում։
«Ինձ հնարավորություն տրվեց մասնակցել մեծահասակների ԱԱ-ին։ Չկարողացա արադարացնել մարզիչներից հույսերը։ Անցկացրի 4 գոտեմարտ՝ 2-ում հաղթեցի, 2-ում պարտվեցի։ Ինչ-որ տեղ թերացել եմ մարզումներիս մեջ։ Կաշխատեմ ավելի շատ մարզվել և շտկել սխալներս, որպեսզի ավելի գրագետ գոտեմարտեր անցկացնեմ։ Փորձի պակասն էլ դեր ուներ, բայց ես ինքս իմ սխալների պատճառով պարվեցի։ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ։ Մարզիչներից հետ կգտնենք թերությունները և կաշխատենք դրանց վրա, որպեսզի հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց տամ»,- ասել էըմբիշը։
ՀԱՕԿ-ից հիշեցնում են, որ սա Ամոյանի առաջին ԱԱ-ն էր մեծահասակների հավաքականում։ Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով առավելության էր հասել սերբ Ալեկսա Երսկիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթել էր 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում նա 0։4 հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին։ Սփոփիչ գոտեմարտում էլ 4։7 հաշվով զիջել է կորեացի ըմբիշին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա