«Ջևիկ» Միքայելյանների JEVO ապրանքանիշը
Եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները գյումրեցի նկարիչ-քանդակագործ և զարդագործ են։ Նրանք նաև երկվորյակներ են՝ Գյումրու բարբառով «ջևիկ», որն էլ դարձրել են իրենց համար ապրանքանիշ։ JEVO զարդերը պատրաստվում են արծաթից, արույրից, պղնձից՝ համադրվելով տարբեր բնական քարերի հետ։ Բոլոր զարդերը յուրահատուկ են և ձեռակերտ։ Միքայելյան եղբայրների մասին կարդում ենք My Armenia Program ֆեյբուքյան էջում։
«Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագիր է, որն իրականացվում է Սմիթսոնյան Ինստիտուտի և ֆինանսավորվում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել մարզային թանգարանները, մարզաբնակ զբոսավարների և արհեստագործների գիտելիքները, ինչպես նաև զարգացնել արկածային փորձառությունները։ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության զարգացման շնորհիվ ջանում են ապահովել համայնքների տնտեսության կայուն աճ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին