Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
Սաուդյան նավթավերամշակման գործարանների վրա հարձակումը իրականացվել է իրանական զենքի կիրառմամբ: Այսպիսի հայտարարություն է արվել Սաուդյան Արաբիայի կողմից ընդդեմ Եմենի հուսիթների ռազմական կոալիցիայի ղեկավարության կողմից։ Այս մասին գրում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը չի նախապատրաստվել Եմենից, ինչպես նախկինում հաղորդվում էր և նշվում է, որ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ զենքն իրանական է։
Հիշեցնենք, որ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի ապստամբական «Անսար Ալլա» շարժման հետևորդները։ Ապստամբները 10 անօդաչու թռչող սարքերով հարվածել էին նավթային օբյեկտներին։Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման 50 տոկոսով կրճատման մասին, ինչը կազմում է համաշխարհային մատակարարման մոտ 5 տոկոսը։ Վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների կտրուկ բարձրացում։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղի ունեցածում մեղադրել էր Իրանին, որից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն առաջարկել էր քննարկել Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակման հնարավորությունը, եթե Թեհրանը «շարունակի պրովակացիներ անել»: Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին Պոմպեոյի հայտարարությունն անվանեց «սուտ»։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ հայտարարել էր, որ պատրաստ է գործողություններ իրականացնել Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան