Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
Պետք է արձանագրեմ, որ տխուր օրինաչափություն է դարձել,որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված դատական նիստերից առաջ կամ հետո իշխանությունները ջղագրգիռ գործողություններ են կատարում ու փորձում են հարձակվել այս կամ այն դատարանի վրա՝ կախված նրանից, թե որ դատարանն է այդ հարցով զբաղվում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ՍԴ վերաբերյալ հայտարարություններին:
«Ցավոք, այս անգամ էլ բացառություն չէր ու շատ կոպիտ հարձակում էր, ապօրինություն ամենաբարձր աստիճանով, երբ խորհրդարանի ղեկավարն է խոսում, հետո՝ գործադիրի ղեկավարը: Այստեղ արդեն էլ զարմանալու բան չկա, ես չեմ զարմանա, որ վաղը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ, ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն, լցվեք դատարան, կամ փակեք, արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում:
Ինչ վերաբերում է Մարտի 1 բացահայտմանը, արդեն ծիծաղելի էլ չէ, Մարտի 1 բացահայտումը սկսվեց նրանից, թե իբրեւ մարդկանց են սպանել, հետո դարձավ, թե տանկեր են հանել, հիմա էլ ասում են, զորքը բերել էին, որ պատուհանի վրա կրակեն: Սա արդեն ծաղրուծանակ է, ցավում եմ, որ այդ մտահորիզոնով մարդը մեր երկրի ղեկավարն է»,- ասաց Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
- «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
- Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումը լրացուցիչ գործոն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը հնարավորինս շուտ քննելու համար
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին