Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
«Ես պաշտոնապես ասում եմ, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ պարոն Վանեցյանն ասի, թե որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ։ Չի եղել նման մի դեպք»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները ևս մեկ անգամ պնդեցին մեկնաբանել ԱԱԾ արդեն նախկին տնօրենի տարածած հայտարարությունը։
Փաշինյանն ասաց, իր համար անհասկանալի է, թե ինչի մասին է ասել Արթուր Վանեցյանը։
«Ես ասում եմ՝ առաջին անգամ եմ լսում նման բան»,-ասաց նա։
Անդրադառնալով հրաժարականի մասին հարցին, Փաշինյանն ասաց, պատճառն իրեն հայտնի է։
«Ես ասացի, որ հրաժարականի պատճառն այն է... Չուզեցա ավելի սուր ձևակերպել, ասեցի փոխհամաձայնությամբ։ Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում է գրել»,-Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանն իր տարածած հայտարարության մեջ ընդգծել էր.
«Ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան