
Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արևիկ Պետրոսյան
«Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը: ՍԴ–ում ճգնաժամ ստեղծելու փորձեր կատարվում են, ՍԴ–ն գործում է բնականոն ընթացքով, իր լիազորությունների տիրույթում, ՍԴ–ն երկրում ճգնաժամ երկրում չի առաջացրել»,-այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է Սահմանդրական դատարանի դատավորներից Արևիկ Պետրոսյանը:
Նա նաև խորհուրդ է տվել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանին իր աշխատանքներով ոչ թե ճգնաժամ առաջացնել Սահմանադրական դատարանում, այլ իրականցնել իր սահմանադրական և Սահմանադարական Դատարանի օրենքի շրջանակներում իր պարտականությունները, որպեսզի այդ ծանրաբեռնվածությունը չկրեին Սահմանադրական Դատարանի մյուս դատավորները։
Մանրամասները՝ տեսանյութում։