ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
«Ներիշխանական որոշակի պրոցեսներ ենք տեսնում, իսկ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին այս երկու օրը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հարաժարականին ու դրանից հետո հնչող հայտարարություններին։
Նրա խոսքով՝ առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, և դժվար է գնահատական տալ այն հայտարարությունների շուրջ, երբ տեղեկությունները սակավ են, լիարժեք չեն։
«Այս պահին դրությամբ ամբողջությամբ չենք տիրապետում ինֆորմացիային, թե ինչ է տեղի ունեցել։ Հնչում են տարբեր ակնարկներ, ենթատեքստեր, սակայն դրանց վրա հիմնված քաղաքական դատողություններ անելը լավագույն ճանապարհը չէ»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Ւվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ իրեն այս գործընթացում մեկ այլ հանգամանք է զարմացնում՝ հասարակական առճակատումը. «Երեկվանից Վանեցյանը դրաձել է քննադատության թիրախ, ամենաբուռն որակումների է արժանանում, ինչն ինձ համար տարօրինակ է»։
Ինչ վերաբերում է այս մեկուկես տարվա ընթացքում Արթուր Վանեցյանի գործուներության՝ Տոնոյանն ասաց. «ԱԱԾ այն կառույցն է, որ օգտակար գործողության գործակիցը գնահատելը շատ դժվար է, բայց մեր գնահատկանը բացասական չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին