Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ սելֆի անելու արգելքի համար
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա,ով նրան թույլ չի տվել լուսանկարվել գոնդոլայի վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Local-ին։
Քաղաքի կենտրոնում՝ Բարետերի կամրջի մոտակայքում, Հարավային Ամերիկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ցանկացել են սելֆի անել, սակայն երբ գոնդոլավարը խնդրել է նրանց հեռանալ, վիճաբանություն է սկսվել:
Ականատեսները նկարել են տեղի ունեցած միջադեպը։ Կադրերում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկներից մեկը սպառնում գոնդոլավարին, հետո նետում է նրա գլխարկն ու հարվածում վենետիկցուն։
Կադրերում նաև երևում է, որ իտալացին նույնպես վիճում է, բայց պատասխան հարված չի հասցնում։
Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, աղմկոտ զբոսաշրջիկները հաճախ են անհարմարություններ ստեղծում գոնդոլավարների համար, մասնավորապես, բարձրանում են մակույկի վրա և շրջում այն։ Դրա համար էլ արգելում են լուսանկարվելը։