Հացի և հացահատիկի ամենաբարձր գներ ունեցող ԵՄ երկրները
Համաձայն Եվրոստատի 2018-ի գների ինդեքսի, Դանիան Եվրամիությունում հացի և հացահատիկի ամենաբարձր գներն ունեցող երկիրն է: Գների մակարդակի ինդեքսն այստեղ 152 է: Ավստրիան ցանկում երկրորդ տեղում է՝ 135 ինդեքսով: Այս մասին գրում է regnum-ը։
Օրինակ, Ավստրիայի Lidl սուպերմարկետներում մեկ կիլոգրամ հացի գինը կազմում է մոտավորապես 2,5 - 3,5 եվրո: SPAR խանութներում 1 կիլոգրամ բրինձ կարելի է ձեռք բերել 1,5 եվրոյով: Ցանկի երրորդ տեղը բաժին է ընկնում Ֆինլանդիային և Լյուքսեմբուրգին՝ 127 ինդեքսով:
Այս ապրանքների միջին գները Խորվաթիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում են: Հացի ու հացահատիկի ամենացածր գինը գրանցվել է Լեհաստանում (68), Բուլղարիայում (62) և Ռումինիայում (54):