Ախալքալաքի շրջանի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 616 առաջին դասարանցի
Այս տարի 616 առաջին դասարանցի առաջին անգամ կհաճախեն Ախալքալաքի շրջանի 61 հանրակրթական դպրոց, մնացած 4 դպրոցն ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանցիների: Ախալքալաքի շրջանի հանրային դպրոցներում աշակերտների թիվը 2019 թվականի սեպտեմբերի սկզբին կազմում էր 7096 հոգի, այս վիճակագրության մեջ են նաև 616 առաջին դասարանցիները: 616 առաջին դասարանցիներից 340-ը տղա են, 276-ը՝ աղջիկ:
Jnews-ի հաղոդրմամբ, այս վիճակագրությունը տրամադրվել է Ախալքալաքի ուսումնական կենտրոնի կողմից սեպտեմբերի 11-ին, տվյալները կարող են փոխվել +/- 1-2 ցուցանիշներով, քանի որ որոշ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխում են մեկ դպրոցից մյուսը:
Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում ավելի քիչ առաջին դասարանցիներ կան: Նախորդ տարի Ախալքալաքի շրջանում գրանցվել էր 694 առաջին դասարանցի: