Բրիտանիայի թագուհին մնացել է առանց բարի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի Բուքինգհեմյան պալատում գտնվող անձնական բարը փակել են՝ անձնակազմի հարբեցողության պատճառով, որոնք սպասարկում են բրիտանական միապետերի լոնդոնյան պաշտոնական նստավայրը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ անձնակազմն իրավունք ունի օգտագործել պալատի որոշ հարմարություններից։
Թագուհու մամուլի ծառայության նախկին աշխատակից Դիք Արբիտերի խոսքերով՝ պալատի աշխատակիցները հաճախ են եղել բարում, և այնտեղից նրանք պարբերաբար դուրս են եկել հարբած վիճակում։
Նա նշել է, որ հենց դա էլ դարձել է բարը փակելու պատճառը։