Ռոբերտ Քոչարյան. Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին
«Երևի դատախազության աշխատակիցների համար դժվար է հասկանալ ընդհանրապես, բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախնել»,-դատարանի դահլիճում օգտվելով հայտարարությամբ հանդես գալու իրավունքից, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով քննությունից իր թաքնվելու վերաբերյալ հայտնած մտահոգություններին։
Նա նշեց՝ հասկանում է՝ շատերի համար դա դժվար է պատկերացնել։
«Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանն ու հետևեցին դատարանում նստածների ծափահարությունները։
Ինչ վերաբերում է քննության վրա ազդելու կամ այն խոչընդոտելու մասին մտահոգություններին, ապա Ռոբերտ Քոչարյանն ասաց, փաստաբաններն արդեն հայտարարել են՝ նման փաստեր չկան։
«Ու քանի որ մենք ծանոթ ենք քրեական գործին, չկա նաև այն սուբյեկտը, որի վրա կարելի է ազդել ինչ-որ բաներ փոխելու համար։ Հարգելի դատարան, ամբողջ քրեական գործում ինձ հետ կապված երկու-երեք դրվագ կա, առաջինը զինվորականների հետ հանդիպումն էր նախագահական նստավայրում, քննարկում չի եղել, ուղղակի ելույթ եմ ունեցել»,-նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով, ցուցմունքներին ծանոթանալուց հետո դատարանը կհասկանա՝ ինչ-որ բաներ փոխելու մոտիվացիա ինքը պե՞տք է ունենա, թե՞ ոչ։
«Եթե այդ 40 րոպեն դուք տրամադրեք, շատ լավ կհասկանաք։ Ես բոլոր ցուցմունքների հետ համաձայն եմ, փոխելու բան չկա, բացի Արշակ Կարապետյանի ասած մի նախադասությունից, որը իրականությանը չի համատասխանում, որը չեն հաստատել մյուս 12 ցուցմունք տվողները։ Նա ասել է, իբր ես հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին։ Սա ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում, որևէ հետևանքներ դրանից հետո չի եղել։ Դուք դրանց ծանոթանալով կարող եք ասել, թե ես ինչի՞ վրա պետք է ազդեմ, որ փոխվեն, չկա նման բան»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին