ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում Է ՀԱՕԿ-ը։
Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։
Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան