Հայկ Ալումյան. Դատարանի նկատմամբ եղել է բացահայտ ու ուժեղ ճնշում
«Երբ դատավորը խորհրդակցական սենյակում է ու պետք է որոշի, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով պարոն Քոչարյանին ազատ արձակի՞, թե՞ ոչ, հնչում են այնպիսի հայտարարություններ, որ ՍԴ որոշումն ապօրինի է»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում ՍԴ որոշումն անօրինական որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես էր եկել Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
«Երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ ՍԴ որոշումը օրինական է, լեգիտիմ չէ, ոչ օրինական կազմով է կայացվել։ Սա իհարկե, ճնշում է դատարանի նկատմամբ։
Սրանից ավելի բացահայտ, ուժեղ ճնշում պարզապես հնարավոր չէ մտածել»,-ընդգծեց Ալումյանը։
Փաստաբանը շեշտեց, գործադիր, օրենսդիր մարմինները դատարանին միջամտելու իրավունք չունեն, ապա համոզմունք հայտնեց, որ հայտարարությունների օրը պատահական ընտրված չի եղել։
«Սա ուղիղ ճնշում է խորհրդակցական սենյակում գտնվող դատավորի նկատմամբ։ Սա իմ գնահատականն է»,-ասաց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
- Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան