ԱԱ․ Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) դուրս է եկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին։
8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաև Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան