Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
Փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը, որում պատկերված են բրիտանական խորհրդարանի անդամները` «Այլասերված խորհրդարան», հնարավոր է դառնա նրա երբևէ վաճառված ամենաթանկ ստեղծագործությունը։ Գազետա.ռու կայքը գրում է, որ հոկտեմբերի 3-ին կտավի վրա յուղաներկով արված կտավը Sotheby's աճուրդային տունը հանելու է վաճառքի։ Գինը նախատեսված է 1,9-2,5 միլիոն դոլար։
Նկարում խորհրդարանում պատգամավորների փոխարեն կապիկներ են։ Աշխատանքը ստեղծվել է 2009 թվականին Բրիստոլի թանգարանում ցուցադրելու համար։ Այժմ այն գտնվում է մասնավոր հավաքածուում։
Դեռևս Բենքսիի ամենաթանկ աշխատանքը համարվում է 2008 թվականին 1,87 միլիոն դոլարով վաճառված կտավը։
Հարակից հրապարակումներ`
- Christie's-ը վաճառում է Բենքսիի աշխատանքների պատճեները
- Ժորժ Պոմպիդու կենտրոնում գողացել են Բենքսիի նկարը
- Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը
- Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
- Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը