Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել էին քրեական գործ հարուցվելու կապակցությամբ, մի քանի օր առաջ դիմել է դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։
«Դատալեքս»-ում հրապարակված տվյալների համաձայն, հայցվոր Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել iravaban.net լրատվամիջոցը։
Սեպտեմբերի 13-ին ստացած հայցադիմումը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։
Առայժմ նիստ նշանակված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
- Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան