Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ներկաները դիմավորեցին բարձր ծափահարություններով ու բացականչություններով։
Նիստին ներկա են նույն գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նրանց փաստաբանները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
- Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
- Past.am-ը գիտի՝ ինչ կլինի, եթե Քոչարյանին ազատ չարձակեն
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
- Սեդրակ Ասատրյան. Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ Սահամանդրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը
- Լևոն Քոչարյան. Փորձում են դատավարությունը շոուի վերածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան