Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
«Վարչապետի խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի հայտարարության տեքստին, ավելացնելու բան չունեմ»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին և վերջինիս հայտարարությանը։
Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, պատգամավորը նշեց, որ գործ ունեն ոչ թե հրաժարականի, այլ ազատման հետ. «Նա հեռացել է, այդ հարցին անդրադարձել է նաև վարչապետն իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով բոլոր հարցերին»:
Հարցին՝ իր համար հստա՞կ է, թե ինչու Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռացավ, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ինձ համար հստակ է, որ պարոն Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ գործադիր իշխանության, այս դեպքում Փաշինյան-Վանեցյան հարաբերությունների, հրաժարականին բերած նախապատվությունը չի ենթադրում, որ ամեն պատգամավոր պետք է տեղյակ լինի պատճառների մասին։
«Հիմա ասում եք, թե Վանեցյանի հայտարարության տեքստն ինչով է պայմանավորված։ Այն կարող է 100 բանով պայմանավորված լինի՝ լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է՝ առաջնայինը երկրորդայինը տարբերելու ունակություն չունի իշխանությունը, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի։ Այսինքն՝ կարող ՝ տարրական անհամաձայնություն լինի։ Ես անկեղծ ասում եմ, որ չգիտեմ, թե ինչու է Վանեցյանն այդպես գրել, հրաժարականի և ազատմանը բերած պատճառների մասին ևս հանգամանալից չգիտեմ»:
Նա նաև նշեց, որ մի մտայնություն կա՝ քաղաքական ուժի ներսում ամեն մանրուք բոլոր 88 պատգամավորները պետք է իմանան։ Նա միաժամանակ նկատեց, որ մանրուքը ասելով նկատի ունի աշխատանքային հարաբերությունները, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենի պաշտոնը և ոչ էլ այդ պաշտոնը զբաղեցնող անձին։
Լրագրողները նորից հարցրեցին՝ արդյոք պատգամավորներին հետաքրքիր չեն հրաժարականի պատճառները, ի վերջո չեն ցանկանում պարզել, թե ինչ տեղի ունեցավ, ինչու է նման սուր հայտարարություն անում ԱԱԾ տնօրենը, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․«Անկեղծ, չեմ ուզում։ Ինձ համար տրված մեկնաբանությունները, բավարար են։ Եթե իմանամ կամ չիմանամ, դրանից իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
- ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
- Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան