Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
«Հույս անեմ, որ պետք է հայրս ազատ արձակվի»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ պատահականություն էր, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է, ինչ կատարվում է։ Երեկվա տոտալ ճնշումները Սահմանադրական դատարանի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին։ Տեսնենք՝ ինչ կլինի»։
Հարցին, թե Ա. Վանեցյանի հեռացումը «Մարտի 1»-ի գործի ընթացքի հետ կարո՞ղ է կապ ունենալ, Լ. Քոչարյանն ասաց. «Հնարավոր է, իհարկե, չենք կարող բացառել։ Պարոն Վանեցյանը հստակ ասաց այն պատճառները, թե ինչու հրաժարական տվեց»։
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե երեկ վարչապետը, ԱԺ նախագահը հայտարարել են, որ ՍԴ որոշումն օրինական չէ, ի՞նչ եք կարծում՝ կազդի դատավորի այսօրվա որոշման վրա, Լ. Քոչարյանն ասաց. «Տեսնենք ինչպես կազդի։ Կարծում եմ՝ նպատակը հենց դա է։ Իզուր չէր ընտրված հենց մեկ օր առաջ»։
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
- Past.am-ը գիտի՝ ինչ կլինի, եթե Քոչարյանին ազատ չարձակեն
- Սեդրակ Ասատրյան. Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ Սահամանդրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը
- Լևոն Քոչարյան. Փորձում են դատավարությունը շոուի վերածել
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Տիգրան Աբգարյանի մայրը ցանկանա, իմ փաստաբանները Լեոյում տեղի ունեցածի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան