Լևոն Քոչարյան. Երեկվա ճնշումները տեղ են հասել
«Օրենսդիր և գործադիր իշխանությունների երեկվա ճնշումները, փաստորեն, տեղ են հասել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած դատական նիստից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Դատարանը որոշել է միջնորդությունը մերժել։
Լ. Քոչարյանը համոզված է, որ վարչապետի, ԱԺ նախագահի երեկվա հայտարարություններն իրենց ազդեցությունն են ունեցել դատավորի այսօրվա կայացրած որոշման վրա։
«Երկրի ղեկավարը, օրենսդրի ղեկավարն ասում են, որ Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է հորս հանդեպ կայացրած լույսի ներքո։ Իհարկե, հսկայական ճնշում էր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին։
Հարցին, թե Ռ. Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց, դուք կմիանա՞ք նրանց, Լ. Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ, առաջին անգամ է լսում, կքննարկի, կհասկանա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Դատարանի նկատմամբ եղել է բացահայտ ու ուժեղ ճնշում
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
- Քոչարյանի գործով գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
- Ռոբերտ Քոչարյան. Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին
- Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
- Իրանական կայք. Ադրբեջանցի ոստիկանները Լենքորանի հավատացյալներից մեկին 4-րդ հարկից նետել են ներքև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին