ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Ղազախստանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերաիի հետ և պարտվել 6:9 հաշվով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտել է ելույթն աշխարհի առաջնությունում:
Ավելի վաղ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան
- Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակիչին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան