Հայաստանից ԱՄՆ ներմուծված շշալցված ջրերում չափից շատ մկնդեղի առկայության հին տվյալները՝ թարմացված հրատարակմա՞մբ
ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության գործակալությունը (FDA) Հայաստանից ԱՄՆ արտահանված շշալցված ջրերում հայտնաբերվել է մկնդեղի թույլատրելիից շատ բարձր քանակություն։
FDA-ը հայտնում է, որ այս ջրերի 1 լիտրը պարունակել է 450 միկրոգրամ մկնդեղ, իսկ FDA-ի ստանդարտներով այն սահմանում է ոչ ավել, քան 10 միկրոգրամը 1 լիտր շշալցված ջրում։
ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության գործակալության կայքում այս տեղեկատվությունը թարմացվել և հրապարակվել է 2019թ.-ի օգոստոսի 16-ին, որում ասվում է, որ Հայաստանի երեք տարբեր արտադրողներից ներմուծված շշալցված ջրի երեք նմուշներում հայտնաբերվել է մկնդեղի բարձր մակարդակ: Մկնդեղը թունավոր նյութ է և հայտնի է որպես մարդկային քաղցկեղածին նյութ, որը կարող է առաջանալ ջրային աղբյուրներում ամբողջ աշխարհում:
FDA-ը ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է «Ներմուծման ահազանգի» (Import Alert) տակ ու գրել, որ այս ահազանգով Հայաստանից ներմուծվող «Jermuk" CJSC» և «Arpi Mineral Water Plant JSC» ապրանքները ենթակա են կալանքի՝ առանց ֆիզիկական զննման։ Ընկերությունների վերաբերյալ այս տեղեկությունը, սակայն, FDA-ի կայքում թվագրվում է 2009թ.-ի սեպտեմբերի 18-ին։ Արգելքի տակ է հայտնվել նաև Մեքսիկայից ներմուծվող ապրանքները։
FDA-ը որպես մեկնաբանություն գրել է, որ մկնդեղի մեծ չափաբաժնի ազդեցության ախտանիշները սովորաբար լինում են օգտագործումից մի քանի ժամվա ընթացքում: Առավել հավանական հետևանքներն են սրտխառնոցը, փսխումը, լուծը և ստամոքսի ցավը: Մի քանի օրից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում այն կարող է ազդել երիկամների, լյարդի, մաշկի և սրտանոթային ու նյարդային համակարգերի վրա: Երկար օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի և մահվան:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին չմեկնաբանեցին այս տվյալները՝ հիմնավորելով, որ դրանք տասնամյա վաղեմության են։ Միաժամանակ ասացին, դեռ կապ չեն հաստատել ո՛չ հայաստանյան ընկերությունների, ո՛չ էլ ամերիկյան կողմի հետ։