Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
«Մենք գտնում ենք, որ պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառած պահելու համար հիմքերը բացակայում են։ Հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքեր, որոնց նախկինում դատարանները մասամբ անդրադարձել են, մասամբ՝ ոչ»,-դատարանի դահլիճում հայտարարեց քրգործով ամբաստանյալ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նա ընդգծեց հիմքերի բացակայության մասին պնդումը, ապա ներկայացրեց դրա պատճառաբանությունները։
«Գործի քննության հենց սկզբում հրավիրված լինելով հարցաքննության, տեղեկացված լինելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու ՀՔԾ հրապարակման մասին, որտեղ տեղեկատվություն է եղել հոդվածի խախտման փաստի մասին՝ վերագրված հանրապետության նախագահին, պարոն Քոչարյանը վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և մասնակցել դատավարական գործողություններին, ներկայացել վարույթն իրականցնող մարմնին»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց, մեղադրանքն առաջադրելուց հետո իր պաշտպանյալը ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի առաջին կանչով։
«Երբևէ խոչընդոտելու վերաբերյալ որևէ փաստարկ չեն կարողացել քննիչն ու դատախազները ներկայացնել, ավելին մշտապես հայտարարել են, որ պարոն Քոչարյանը որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը»,-ասաց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան