Մեղադրող դատախազն առարկեց փաստաբանների միջնորդությանը
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությանը։
Նա պնդեց՝ կալանքը հիմնավորված է։
«Այո, դատարանները պարտավոր են քննարկել, դիտարկել գրավի թույլատրելիության հարցը։ Հետևաբար, նշած հանգամանքները հաշվի առնելով հանգել հետևության, որ գրավի թույլատրելիությունն այս փուլում չի կարող զսպել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-ասաց դատախազը։
Պետրոս Պետրոսյանն ասաց՝ գտնում է, որ ներկայացված միջնորդությունը խափանման միջոց կալանավորումը գրավով կամ ստորագրությամբ չհեռանալու վերաբերյալ անհիմն է։
«Դատարանին խնդրում եմ այն մերժել»,-ասաց մեղադրող կողմը։
Նա նաև նշեց, Սահմանադրական դատարանի կողմից որևէ նորմի Սահմանադրությանը համապատասխանելու քննարկումը այլ դատարաններում այդ գործի քննությունը շարունակելու բացառող հանգամանք չեն։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է