Միքայել Մինասյան. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն արձագանքել է ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ իր վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։
Արթուր Վանեցյանն այսօր մասնավորապես հայտարարել էր. «Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»։
Ֆեյսբուքյան իր էջում Միքայել Մինասյանը գրել է.
«Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:
Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:
Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են: Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։
Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան
- Նախկինները թող չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․Արթուր Վանեցյան
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
- Միքայել Մինասյան. Այսօր ժամանակն է սկսել նոր էջից
- «Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է». Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին