Սեյրան Օհանյանը՝ զինվորներին գումար վճարելու և որպես վարձկաններ օգտագործելու մասին
«Կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել: Մնացածը հետևեք դատավարության ողջ գործընթացին»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե տեղեկություն ունե՞ք, որ զինվորներին գումար են վճարել, որպես վարձկաններ են օգտագործել, Ս. Օհանյանն ասաց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի։
Նա նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Past.am-ը գիտի՝ ինչ կլինի, եթե Քոչարյանին ազատ չարձակեն
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Սեյրան Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Համոզված եմ, որ ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը չի ընկրկի դժվարության առաջ
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան