Վանաձորի շուկայի մսի տաղավարներում տիրող իրավիճակի մասին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր: Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետում խախտումները վերացնելու մասին:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակն էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
Առկա վիճակը բավարար է եղել, խնդիրները՝ հասցված նվազագույնի: Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով (010-206040 կամ 0129--906090):
Վանաձորի իրացման կետերի մսի տաղավարներից երկուսում ոչ միայն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ են եղել, այլև վաճառվել էր միան սպանդանոցային ծագման միս և մսեղիք. ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգել և արձանագրել են սպանդանոցից խանութ ողջ գործընթացը:
Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք իրացնող մսի վաճառքի կետեր, Գեորգի Ավետիսյանը համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է հանձնել Ա/Ձ Դավիթ Մխիթարյանին և «Սպարապետ» ՍՊԸ-ին:
ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է հանրապետությունում թարմ մսի պահանջարկը բավարարելու համար, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը կլինի պարտադիր:
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին
- Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում որոշ խախտումներ են արձանագրվել. ՍԱՏՄ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան