Մշակույթ 19:41 18/09/2019

ԱՄԷ համալսարանի պրոֆեսորին տպավորել էր Մատենադարանում պահվող 2000-ից ավել արաբերեն ձեռագրերի առկայությունը

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան հրավերով Հայաստան է այցելել Էմիրությունների համալսարանի պատմության և հնագիտության դասախոս, դոկտոր Համադ բին Սարայը, որն արդեն հասցրել է դասախոսություններով հանդես գալ ԵՊՀ և Շիրակի համալսարաններում՝ Էմիրաթցու ինքնությունը և նրա սոցիալական և պատմական արմատները թեմայով։

Այսօր Համադ բին Սարայը՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիի հետ միասին, այցելեցին Մատենադարան, որտեղ նրանց հյուրընկալեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

«Դոկտորի այցը Մատենադարան ցույց է տալիս, թե մենք որքան ենք կարևորում այս կենտրոնը և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում տարբեր ոլորտներում համագործակցության»,-ողջույնի իր խոսքում ասաց դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը։

«Մատենադարանը մի կողմից հայկական ձեռագրերի խոշորագույն պահոց է, բայց մենք մեզ մոտ պահում և ուսումնասիրում ենք տարբեր ազգերի, մշակույթների ժառանգությունը։ Այնպես է ստացվել, որ այսօր մատենադարանում պահվող շուրջ 20 հազար ձեռագրերից գրեթե 2000-ը արաբերեն ձեռագրեր են, որը հայերենից հետո կազմում է ամենամեծ հավաքածուն է»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը, ինչն իսկապես տպավորեց ու ոգևորեց հյուրերին։

Արաբերեն հավաքածուն, Տեր-Ղևոնդյանի խոսքերով, տարբեր աղբյուրներից է եկել՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանից, որը այնուհետ դարձավ արևելյան լեզուների ինստիտուտ, որի գրադարանը ժամանակին եկել է Մատենադարան։ Հավաքածուի հիմքը նաև հայոց կաթողիկոսների հավաքած ձեռագրերն են, որոնք այնուհետ անցան պետությանը, որում արդեն կային արաբերեն ձեռագրեր։ Բացի այս, Մատենադարանը վերջին 50-60 տարիներին բազմաթիվ նվերներ է ստացել անհատներից։ Մատենադարանի տնօրենը ներկայացրեց ձեռագրերի պահպանման պայմանները, ռեստավրացիայի, թվայնացման խնդիրները։

Դոկտոր Համադ բին Սարայը հետաքրքրվեց, թե արաբերեն ինչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում, որն է ամենահին ձեռագիրը, որոնք կարող են ուսումնասիրության հիմք հանդիսանալ։

«Շատ ուրախ եմ այցելել Մատենադարան։ Ես հետաքրքրված եմ ձեռագրերի պատմությամբ և թե ինչպիսի ձեռագրեր են պահվում տարբեր երկրներում»,-ասաց Դոկտոր Համադ բին Սարայը։ Հյուրերը փոխանակվեցին նաև նվերներով։

Դոկտոր Համադ բին Սարայը շրջեց նաև Մատենադարանում, ծանոթացավ ձեռագրերին, ինչպես նաև արաբերեն ձեռագրերի ժամանակավոր ցուցադրությունը։  Մատենադարանում հնարավորություն եղավ նաև ծանոթանալ ձեռագրերի վերականգնման նուրբ ու բարդ աշխատանքներին։ Ինչպես ասացին մասնագետները, 1 ձեռագրի ռեստավրացիան կարող է տևել մինչև 1-2 տարի։ Դոկտոր Համադ բին Սարայը նշեց, որ կքննարկեն ռեստավրացիայի աշխատանքներին աջակցելու հարցերը։

Մատենադարանից հետո դոկտոր Համադ բին Սարայը՝ ԱՄԷ դեսպանի ու հյուպատոսի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ Ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, որտեղ հանդիպեցին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Կողմերը քննարկեցին համագործակցության հարցերը։ ԱՄԷ դեսպանը հայտնեց, որ դեսպանությունը կաջակցի, որպեսզի ինստիտուտի լավագույն 2 ուսանողները այցելեն Էմիրությունների համալսարաններ։

«Մեր նպատակն է՝ քաջալերել ուսանողներին գիտական ուսումնասիրություններ անել, այցելել տարբեր գիտական կենտրոններ, նախարարություններ, ինչպիսին է օրինակ «երջանկության» ու «անհնարին ոչինչ չկա» նախարարություններ»,- ասաց դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին։
Ինստիտուտի տնօրենը կարևորեց նաև դասախոսների միջև համագործակցությունը, նրանց կողմից համատեղ աշխատանքներ իրականացնելը։

«Իմ մասնագիտությունից ելնելով՝ ես գիտեմ Հայաստանի, Մեծ Հայաստանի պատմությունը, և գիտակրթական այս այցը լրացնում է այն գիտելիքը, որ ունեմ հայ ժողովրդի ու Հայաստանի մասին»,-ասաց դոկտոր Համադ բին Սարայը։

Դոկտոր Համադ բին Սարայը Արևելագիտության ինստիտուտի ուսանողների ու դասախոսական կազմի հետ քննարկեց Էմիրությունների, արաբական աշխարհի հետ կապված նրանց հետաքրքրող հարցերը։

Նշենք նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի պետական համալսարանի հետ, որտեղ բացվելու է արաբերեն լեզվի ուսուցման կենտրոն։ Շիրակի Համալսարանից առաջին ուսանողը, որ կմեկնի ԱՄԷ կլինի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}