Իրավապաշտպանները քննադատել են ՖԻՖԱ-ին
Իրանցի երկրպագուհու մահը, որն իր կյանքով վճարեց ֆուտբոլի հանդեպ սիրո համար, ամբողջ աշխարհում սուր արձագանքի է արժանացել, իսկ իրավապաշտպանները քննադատում են ՖԻՖԱ-ին և կոչ են անում Իրանին վտարել ասոցիացիայից կամ անդամակցությունը դադարեցնել։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Իրանում կանանց արգելված է այցելել մարդադաշտեր ու ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին, սրճարաններում միասին դիտել հանդիպումները։ ՖԻՖԱ-ն խոստացել է առաջիկա ժամանակներում իր ներկայացուցիչներին ուղարկել Իրան, իսկ Իրանի իշխանությունը խոստացել է, որ հոկտեմբերի 10-ին ազգային հավաքականի որակավորման խաղին կանայք կարող են այցելել։
Նախօրեին «Փարսա Թեհրան» ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղի ժամանակ բղավել են. «Մենք բոլորս հավասար են՝ և տղամարդիկ, և կանայք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա