Նեթանյահուն չեղարկել է Նյու Յորք այցն ու ՄԱԿ-ում ելույթը՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չեղարկել իր այցը Նյու Յուրք ու մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ու իր ելույթն այս ֆորումում: Այս մասին գրում է Haaretz-ը։
Վարչապետի որոշումը կապված է Իսրայելում տիրող քաղաքական իրավիճակի և սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հետ:
2010 թվականից ի վեր Նեթանյահուն երբեք բաց չի թողել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանները:
Նշենք, որ նախօրեին կայացած Քնեսեթի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողացել ապահովել մեծամասնություն՝ կառավարություն կազմելու համար։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ Քնեսեթի 120 տեղերից 61-ը, իսկ Նեթանյահուի դաշինքն ունի 55-ը։ Վարչապետի Լիքուդ կուսակցությունը ստացել է 31 տեղ, իսկ հիմնական ընդդիմադիր Բենի Գանցի Կահոլ Լավան կուսակցությունը՝ 32 տեղ։