Ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային ձևով, բայց ոչ շոու սարքելու նպատակով. Գոգյան
«Այս տարին մեզ համար բավականաչափ աղմկահարույց ստացվեց, քանի որ ինչպես տեսնում ենք արժեքային հեղափոխությունն ամենուրեք չի եղել, այդ թվում գիտությունը, բուհական համակարգը բացառություն չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով Կոմիտեի արված աշխատանքներին։
Նա հայտնեց, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 17-ը ԲՈԿ է մուտքագրվել 286 որակավորման գործ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 188. «Սրա արդյունքում մենք ավելի շատ ազատ ժամանակ ունենք որակավորման գործերն ուսումնասիրելու։ Սա բացատրվում է ոչ թե նրանով, որ անորակ կադրերը որոշել են հեռու մնալ, այլ հասկանալով, որ խնդիրներ են ունենալու համակարգի հետ, այլ սկսել են մշակել իրենց ատենախոսությունները, ովքեր ունեն արտագրություններ, սկսում են մշակել տեքստերը, ինչը նշանակում է, որ հնարավոր է մյուս տարի ունենանք սովորականից ավելի շատ հոսք»։
Գոգյանը նշեց, որ մշակել են գիտական հարթակ, որը կսկսի մեկ ամսից գործել։ Այնտեղ լուսաբանվելու է ասպիրանտների ամբողջ գիտական գործունեությունը, ինչը իրենց թույլ կտա խոսափել բավականաչափ օդիոզ դեպքերից, երբ մարդիկ գիտության հետ չառնչվելով՝ գալիս ու գիտական աստիճան են ստանում։
Ինչ վերաբերում է ռեկտորների ատենախոսությունների հետ կապված ուսումնասիրություններին՝ ԲՈԿ նախագահն ասաց. «Ես ինքս և ԲՈԿ-ի ոչ մի աշխատող երբեք անվանական ոչ մի որակում փորձել ենք չտալ։ ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում ինչու անվանարկվեց, քանի որ այստեղ երկու կողմից բախում եղավ, ինչի հետևանքով խնդիրը դուրս եկավ ջրի երես։ Նա վերջին մեկ տարվա մեջ միակ մարդը չի, որի հետ կապված այդ խնդիրը եղել է, այց անցած տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր իրենց ատենախոսությունների հետ խնդիր ունեն և նրանք շատ արագ դիմում գրեցին, գնացին, առանձնապես հանույթը չիմացավ ում մասին է խոսքը։ Ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, բայց ոչ անձնական և շոու սարքելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
- ԲՈԿ. Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո
- Գոգյանը չի բացառում, որ Ազարյանի ատենախոսության շուրջ աղմուկը քաղաքական դրդապատճառ ունի
- Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին