Ուիլ Սմիթն ու Հելեն Միրենը փողոցում գիրք կկարդան անօթևանների համար
Հայտնի դերասաններ Ուիլ Սմիթն ու Հելեն Միրենը կմասնակցեն «Բացօթյա քուն» («World’s Big Sleep Out») ակցիային, որը նվիրված է ամբողջ աշխարհոմ անօթևանության դեմ պայքարին։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 7-ին ակցիայի մասնակիցները գրքերով դուրս են գալու 50 քաղաքի փողոցներ և սկսելու են բարձրաձայն ընթերցել։ Ենթադրվում է, որ ունկնդիրները կլինեն անցորդները, նաև այն մարդիկ, ովքեր անտուն են։ Ակցայի մասնակիցները հույս ունեն հավաքել 50 միլիոն դոլար, որը բարեգործությանն է ուղղվելու։
Հայտնի է, որ «Գրեմմի» մրցանակակիր Ուիլլ Սմիթը մասնակցելու է Նյու Յորքի Թայմս-Սքվերի ակցիային, իսկ օսկարակիր Հելեն Միլերը գիրք է կարդալու Լոնդոնում։
Ակցիային մասնակցելու են նաև այլ մեծ քաղաքներ՝ Ամստերդամը, Չիկագոն, Մադրիդը, Լոս-Անջելեսը։