Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը
Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է։ Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2009թ-ից ի վեր Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր:
Բյուրականի աստղադիտարանում օրը լինելու է տոնական. վաղ առավոտյան անցկացվելու են արդեն ավանդույթ դարձած համբարձումյանական ընթերցումները, իսկ երեկոյան բաց երկնքի տակ՝ «Վ. Համբարձումյանը և աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով հանրային դասախոսություն:
Աստղադիտարանից հայտնում են, որ կարող եք՝
. այցելել Վ.Համբարձումյանի տուն-թանգարան
Օրվա առթիվ ժամը 18:00-ից մինչև 21:00 մուտքը Վ. Համբարձումյանի տուն-թանգարան կլինի անվճար:
.18:30 մասնակցել «Վ. Համբարձումյան: Աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով բացօթյա դասախոսության: Դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Տևողությունը 1,5 ժամ:
. մասնակցել գիշերային դիտումների՝
- դպրոցականներ՝ 500 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1500 դրամ
- արտերկրացիներ՝ 3000 դրամ
Անհրաժեշտ է նախապես ամրագրել դիտումը՝ զանգահարելով 091 195903:
. ինչպես նաև այցելել աստղացուցարան (պլանետարիում)՝
- դպրոցականներ՝ 400 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1200 դրամ
- արտերկրացիներ՝ 1800 դրամ
«Չմոռանա՛ք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ, մեզ մոտ երեկոյան սառն է»,-հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից։