
Արթուր Ալեքսանյան. Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն երկրպագելու և դժվար պահին սատարելու համար:
«Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Ա. Ալեքսանյանը Ինսթագրամի էջում։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Սեպտեմբերի 16-ին նա 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չէր կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հարակից հրապարակումներ`
- Մուսա Եվլոև. Երկար էի պատրաստվել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին
- Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակիչին
- Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
- ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


