Բելառուսի խորհրդարանը հույս ունի վերականգնել ԵԽԽՎ-ում հատուկ հյուրի կարգավիճակը
Բելառուսի խորհրդարանը մոտ ապագայում կարող է ունենալ իր հատուկ հյուրի կարգավիճակը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն:
1997 թվականի հունվարին Բելառուսը կորցրեց ԵԽԽՎ-ում իր հատուկ հյուրերի կարգավիճակը, սակայն, ինչպես գրում է BelTA-ն, դրա բացակայությունը, ըստ Անդրեյչենկոյի, չի խոչընդոտել միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը։
«Ես կասեի, որ դա ինչ-որ չափով սահմանափակում է, բայց չի խանգարում: Հիմնական խնդիրը մահապատժի վերացումն է: Սա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ մենք չենք համագործակցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կվերականգնենք մեր կարգավիճակը ԵԽԽՎ-ում», - ասել է Վլադիմիր Անդրեյչենկոն:
Նշվում է, որ բելառուս պատգամավորները պարբերաբար հրավիրվում են մասնակցելու քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստերին: Նախատեսվում է, որ հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերի սկզբին, որը կքննարկի Բելառուսում ընտրությունների հարցը:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը բաղկացած է 47 պետությունից: Այն հիմնադրվել է 1949 թ. մայիսի 5-ին, որի կենտրոնակայանը Ստրասբուրգում է: Բելառուսի պատվիրակությունը, այսպես կոչված, հատուկ հյուրի կարգավիճակը ԵԽԽՎ-ում ստացել էր 1992-ի սեպտեմբերին: 1993թ.-ի մարտին Բելառուսը դիմել էր ԵԽ-ին անդամակցելու համար: Սակայն 1997թ.-ի հունվարին հատուկ հյուրի կարգավիճակը դադարեցվեց, որի վերականգնման հիմնական խոչընդոտը մահապատժի հարցն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան