Հնդկաստանում արգելել են էլեկտրոնային ծխախոտը
Հնդկաստանում արգելել են երկրի տարածքում օգտագործել էլեկտրոնային ծխախոտ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Hindustan Times-ին, գրում է, որ նման հայտարարություն է արել երկրի ֆինանսների նախարարը։
Նշվում է, որ երկրի տարածքում արգելվում է արտադրությունը, ներմուծումը, տեղափոխությունը, արտադրանքի գովազդը։ Օրենքն ընդունվել է այն պատճառով, որ երկրում տարեկան մահանում է ավելի քան 900 հազար մարդ հիվանդություններից, որոնք առաջանում են ծխախոտ օգտագործելուց։
Օրենքի խախտման համար քաղաքացիներին սպառնում է ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին