Օսիպյանը պաշտոն ստացավ
Ոստիկանության պետի պաշտոնից այսօր ազատված Վալերիյ Օսիպյանը վարչապետի որոշմամբ նոր պաշտոն ստացավ։ Նա նշանակվել է Փաշինյանի գլխավոր խորհրդական։
Կառավարության էջում հրապարակված որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Հիշեցնենք, մինչ այս նշանակումը Նիկոլ Փաշինյանն ուներ 8 խորհրդական, նրանցից երկուսը՝ հասարակական հիմունքով։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը նշել է, թե որ ոլորտներում է ձեռբերումներ ունեցել
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Նախագահականից հաստատում են. Օսիպյանին ազատելու առաջարկությունը ստացել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին