Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը և Բենի Գանցի «Կահոլ Լավան»-ը նախօրեին կայացած երկրի պատմության մեջ առաջին կրկնակի ընտրություններում չեն կարողանում ապահովել մեծամասնություն։ Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ արդեն հաշվարկվել են քվեների 92 տոկոսոը, և ըստ արդյունքների, Քնեսեթի 120 տեղերից «Լիքուդն» ու «Կահոլ Լավան»-ը յուրաքանչյուրը ստացել է 32 տեղ։ Նեթանյահուի դաշինքը, որը բաղկացած է աջ և ծայրահեղ ուղղափառ կուսակցություններից, ներկայումս ապահովել է 56 տեղը: Ձախ կենտրոնամետ դաշինքը, բացառությամբ արաբական կուսակցությունների, ունի 43 տեղ: Այս մասին գրում է Haaretz-ը։
Ակնկալվում է, որ Ավիգդոր Լիբերմանը, որի «Yisrael Beiteinu» կուսակցությունը ստացել է 9 տեղ՝ կարող է դառնալ ընտրությունների «թագավորը» կլինի: Այսօր առավոտյան նա վերահաստատել է իր աջակցությունը «լընդարձակ լիբերալ միասնական կառավարությանը», որի մեջ կլինի իր «Յիսրայել Բեյթինուն», «Լիքուդը» և «Կահոլ Լավանը»:
Քնեսեթի երրորդ ամենամեծ կուսակցությունը «Համատեղ ցուցակն» է՝ արաբական չորս կուսակցությունների դաշինքը՝ 12 տեղով:
Երեքշաբթի երեկոյան անցկացվող հարցումների արդյունքները կանխատեսում էին, որ Նեթանյահուի աջակողմյան դաշինքը կստանա 53-55 տեղ: Ամենամեծ կուսակցությունը, ըստ հարցումների, եղել էր Բենի Գանցի «Կահոլ Լավանը»:
Հիշեցնենք, որ Իսրայելում ընտրություններն անցկացվել էին ապրիլին, որից հետո Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել ու նշանակվեցին նոր ընտրություններ։