Օգոստոսին Վրաստանը կորցրել է 47 միլիոն դոլար՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով
Միայն այս տարվա օգոստոսին ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով Վրաստանի զբոսաշրջության ոլորտի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 47 միլիոն դոլարով կամ 10,6%-ով։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Ըստ Ազգային բանկի՝ օգոստոսին Վրաստանի զբոսաշրջության եկամուտը կազմել է 396,1 մլն դոլար։ Զբոսաշրջության ոլորտում եկամուտների կրճատումը սկսվել է հուլիսից։ Մասնավորապես, այս տարվա հուլիսին եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 57.8 միլիոն դոլարով:
Նշվում է , որ այս տարվա ութ ամիսներին Վրաստան է այցելել 6 մլն 216,5 հազար մարդ։
Այնուամենայնիվ, նշվում է, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի հունվար-օգոստոսին զբոսաշրջության ոլորտի եկամուտները 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում