Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանի պատասխանը Զաքիր Հասանովին
«Կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում, և արդյոք ՀՀ վարչապետը կկարողանա պատասխան տալ իր խոսքերի համար։
«Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների մասին»,- ասաց պաշտպանության նախարարը։
Դիտարկմանը՝ ինչպես կմեկնաբանի Զաքիր Հասանովի ագրեսիվ հայտարարությունը,Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Երևի ոգևորվել է»: