Մակունց. Նախագիծը վաղը կլինի Ազգային ժողովի նախագահի մոտ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչությունը նիստ է հրավիրել։ Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ սահմանված օրակարգ չկա, չի կարող ասել, թե ինչ է քննարկվելու նիստին։
Հարցին, թե ո՞րն էր ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի՝ պաշտոնից ազատելու ու վարչապետի խորհրդական նշանակելու նպատակը, նա ասաց. «Համարում եմ բնականոն գործընթացներ, միայն այդ տիրույթում կարող եմ ասել։ Իսկ թե ինչն է հիմք հադիսացել, որպեսզի մի պաշտոնը փոխարինվի մյուսով, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում՝ պաշտոնները հավերժ չեն, հասկանալի է, որ դրանք կարող են փոխարինվել»։
Նա նշեց, որ չի կարող ասել, արդյո՞ք կլինեն նոր պաշտոնանկություններ։ Լ. Մակունցն ասաց, որ որևէ տեղեկատվություն չունի։
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախագահի հայտարարությանը, նա ասաց. «Ընթացակարգ կա, որի համաձայն «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծը է ներկայացում ԱԺ նախագահին, այնուհետև դրվում է շրջանառության մեջ՝ ուղորդվելով գլխադասային հանձնաժողովին։ Գործընթացը հիմա տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի Ազգային ժողովի նախագահի մոտ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին