Ֆրանսիան միջուկային կայաններին մոտ ապրող քաղաքացիներին յոդի անվճար հաբեր է բաժանում
Ֆրանսիան յոդի անվճար դեղահաբեր կտրամադրի մոտ 2,2 միլիոն մարդու, ովքեր ապրում են միջուկային կայաններին մոտ, որպեսզի վթարի դեպքում դրանք մարդկանց պաշտպանեն ճառագայթումից:
Երկրի միջուկային կարգավորման գործակալությունը (ASN) հայտարարել է, որ երեքշաբթի այն մարդիկ, ովքեր ապրում են ֆրանսիական EDF ատոմակայաններից 10-20 կմ հեռավորության վրա, ինչպես նաև մոտ 200,000 հաստատություններ, ներառյալ դպրոցները, այս օրերին կստանան նամակ, որը տեղեկացնում է, իրենք կարող են ստանալ իրենց դեղահաբերը մոտակա դեղատներից:
Նախկինում Ֆրանսիան յոդի հաբեր էր բաժանել ատոմակայանից 10 կմ շառավղով հեռավորության վրա ապրող մարդկանց, բայց այժմ որոշել է շառավիղն ընդլայնել:
Ինչպես գրում է euronews-ը, միջուկային վթարների ժամանակ ռադիոակտիվ յոդ է հայտնվում մթնոլորտում, որը վահանաձև գեղձի միջոցով ներծծվելիս կամ կուլ տալու դեպքում կարող է հետագա տարիներին քաղցկեղ առաջացնել: Սակայն երբ վահանաձև գեղձը հագեցած է կայուն յոդով, այն այլևս չի կլանում ռադիոակտիվ յոդը:
ASN-ը զգուշացնում է, որ միջուկային վթարի դեպքում մարդիկ պետք է ապաստան փնտրեն շենքերում և չգնան իրենց երեխաներին դպրոցից վերցնելու: