Աշոտ Ահարոնյան. Ոստիկանապետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը
Ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին, շնորհակալություն հայտնել ու հրաժեշտ տվել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, Օսիպյանի տրամադրությունը եղել է շատ լավ։
«Պարոն Օսիպյանը հայտնեց, ցանկացած պահի, երբ իր կարիքը լինի, իր գիտելիքը, փորձը, պատրաստ է նեցուկ լինել։ Պարոն Օսիպյանն այսօր ոստիկանության վետերանների շարքում է»,-ասաց նա։
Ահարոնյանը նաև նշեց, որ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է ոստիկանության պետի առաջին տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Նախագահականից հաստատում են. Օսիպյանին ազատելու առաջարկությունը ստացել են