Բրեդ Փիթը հրաժարվել է պայքարել «Օսկարի» համար
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը հայտարարել է, որ չի պայքարելու «Օսկար» մրցանակի համար։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Entertainment Weekly-ին։ Դերասանի խոսքով, «Օսկարի» համար մրցավազքը մի անհայտնություն է։
«Ես, հավանաբար, ձեռնպահ կմնամ»,- ասել է Փիթը։
Դերասանն ընդգծել է, որ իր համար նշանակություն ունի, որպեսզի ֆիլմը «իրեն լավ ներկայացնի» և հանդիսատեսին պատմել է պատմություն։
«Ֆիլմին մեծ ուշադրություն դարձնելուն երբեմն խանգարում է նրա ընկալման մաքրությունը և թույլ չի տալիս կենտրոնանալ հենց ժապավենի վրա»,- ասել է Փիթը։
Հարակից հրապարակումներ`
- Բրեդ Փիթն ու Դի Կապրիոն «Օսկարի» կառաջադրվեն տարբեր անվանակարգերում
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում